ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ<br /> «ԲՋՆԻ» ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ԱՌԳՐԱՒՈՒԱԾ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ<br />


ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ
«ԲՋՆԻ» ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ԱՌԳՐԱՒՈՒԱԾ ԵՎ ԿԱՊԱՐԱԿՆՔՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ

  • 14-11-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ոստիկանութեան Կազմակերպուած հանցագործութեան դէմ պայքարի` 6-րդ, վարչութեան աշխատակիցները «Բջնի» հանքային ջրերի գործարանից առգրաւուած եւ կապարակնքված համակարգիչները բացում են առանց գործարանի ներկայացուցչի: «Սիլ Կոնցեռն»-ի գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին, որ ըստ իրենց տեղեկութիւնների համակարգիչների մէջ գրանցում են կեղծ տեղեկութիւններ` Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում «Բջնի» հանքային ջրի ստացման եւ վաճառքի մասին: Յիշեցնենք, որ նոյն վարչութեան աշխատակիցները նոյեմբերի 5-ին «Բջնի»-ի գործարանի առգրաւել էին ոչ միայն համակարգիչները, այլ նաեւ գրանցամատեանները, ինչի պատճառով գործարանը մինչ օրս չի աշխատում: Իսկ Երեւանի մի շարք խանութներում անցկացուել են ստուգումներ կապուած «Բջնի» հանքային ջրի մատակարարումների հետ:
  -   Հասարակութիւն