ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ<br /> ԻՐԱՆԻ ԴԵՄ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ
ԻՐԱՆԻ ԴԵՄ

  • 12-11-2007 20:56:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիան եւ Ֆրանսիան մտադիր են խստացնել պատժամիջոցները Իրանի դեմ, եթե այդ երկրի միջուկային ոլորտի քաղաքականության մեջ դրական փոփոխություններ չկատարվեն: Դա ընդգծել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկու պետությունների կառավարությունների համատեղ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանք միջազգային հանրությանը, այդ թվում Ռուսաստանին եւ Չինաստանին, կոչ են արել շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա: Եթե Թեհրանից այդ խնդրի առնչությամբ գոհացուցիչ պատասխաններ չստացվեն, ապա «ՄԱԿ-ի շրջանակում, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միասին, հարկավոր է մտածել Իրանի նկատմամբ հետագա պատժամիջոցների մասին»,- նշել է Մերկելը: Գերմանա-ֆրանսիական նախարարների խորհրդի համատեղ նիստի գլխավոր թեմաները եղել են ինտեգրացիոն քաղաքականությունը եւ Կոսովոյի ապագան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play