ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԻՆԸ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ԿԸՆԴԳՐԿՎԵՆ<br /> ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՄ<br />


ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԻՆԸ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ ԿԸՆԴԳՐԿՎԵՆ
ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՄ

  • 08-11-2007 21:10:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները պայմանավորվել են 2007 թվականի դեկտեմբերի 21-ից Շենգենյան գոտու ընդլայնման վերաբերյալ: Այս մասին ասվում է նոյեմբերի 8-ին Բրյուսելում ընդունված փաստաթղթում: Անայցագրային կարգի եվրոպական գոտուն կմիանան ինը երկրներ` Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Սլովենիան եւ Մալթան: Ընդունված փաստաթղթում ասվում է, որ այդ երկրները բավարարում են նախապայմաններին, որ անհրաժեշտ են «2007 թվականի դեկտեմբերի 21-ից սկսած` ցամաքային եւ ջրային սահմանների համար, եւ 2008 թվականի մարտի 30-ից` օդային սահմանների համար, ներքին սահմանների վերահսկողությունը» վերացնելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play