ԲՈՒՇԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄՈՒՇԱՐԱՖԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ<br /> ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ԹՈՂՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ<br />


ԲՈՒՇԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄՈՒՇԱՐԱՖԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ԹՈՂՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ

  • 06-11-2007 17:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆին ժամանակին անցկացնել խորհրդարանական ընտրությունները երկրում եւ հրաժարվել գլխավոր հրամանատարի պաշտոնից: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը: «Մենք հույս ունենք, որ Մուշարաֆը որքան հնարավոր է արագ կվերականգնի ժողովրդավարությունը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Նա, սակայն, չի ճշտել, թե ինչ քայլերի կարող է դիմել ԱՄՆ-ն, եւ արդյոք պետք է սպասել Վաշինգտոնի կողմից Իսլամաբադին ցուցաբերվող ֆինանսական օգնության կրճատում, եթե Մուշարաֆը չփոխի դիրքորոշումը: «Դա ենթադրական հարցադրում է, ես հույս ունեմ, որ Մուշարաֆը ուշադրություն կդարձնի իմ խորհրդին»,- նկատել է Բուշը: Նա Մուշարաֆին անվանել է նաեւ «լուրջ մարտիկ ընդդեմ ծայրահեղականների եւ արմատականների»: Ըստ նրա, «այն ամենը, ինչ կարող ենք անել, աշխատանքը Պակիստանի նախագահի հետ շարունակելն է»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play