ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է 5,25%<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է 5,25%

  • 05-11-2007 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 2-ի որոշմամբ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0,25%-ով եւ սահմանվել 5,25% մակարդակի վրա: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, 2007թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 3,1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 5,7%, որն արդեն իսկ 0,2%-ով մեծ է նպատակային 4+-1,5% թիրախի վերին սահմանից: ԿԲ խորհուրդը հաստատել է, որ նավթամթերքի, ցորենի, կենդանական եւ բուսական յուղի միջազգային գների վերջին ամիսներին շարունակվող աննախադեպ աճը, հայկական դրամի փոխարժեքի արժեւորման միտումների պահպանումով հանդերձ, հանգեցրել է ներքին շուկայում բարձր գնաճային միջավայրի ձեւավորմանը: Խորհուրդն այն կարծիքին է, որ նշված արտաքին գնաճային ցնցումների չեզոքացումը մոնետար լծակներով հնարավոր չէ: Սակայն արտաքին միջավայրի նման զարգացումների երկրորդային ազդեցությունը, զուգորդվելով մասնավոր սպառման աճի տեմպերի աճով եւ ակնկալվող բյուջետային ծախսերի ընդլայնողական ազդեցությամբ, շարունակելու է պահպանել գնաճային ճնշումները: Կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ին նույնպես բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքները: Այդ քաղաքականության նպատակն է չեզոքացնել կուտակված գնաճային ճնշումները եւ հետագա 12-ամսյա ժամանակահատվածում գնաճը պահպանել նպատակային թիրախի սահմաններում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play