ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ 500 ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ<br /> 350 ԴԱՏԱՎՈՐՆԵՐ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ 500 ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ
350 ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

  • 05-11-2007 18:06:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչների` «Ջամաաթ-ի-իսլամի» իսլամական կուսակցության 500 կողմնակիցների: Այս մասին նոյեմբերի 5-ին տեղեկացրել է բրիտանական «Սքայ» հեռուստաալիքը վկայակոչելով այդ կուսակցության ներկայացուցիչների: Հաղորդվում է, որ տվյալ քաղաքական ուժը դեռ ավելի վաղ պնդում էր, որ Փերվեզ Մուշարրաֆի կողմից նախագահի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնների համատեղումը սահմանադրական չէ: «Սքայը» նաեւ հաղորդում է, որ ազգային դատական համակարգի աշխատողների կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցների հետ պակիստանյան ոստիկանների բախումների արդյունքում կալանավորվել են առնվազն 350 դատավորներ: Հաղորդվում է, որ ամենախոշոր ակցիան անցկացվել է Լահորում, որտեղ Գերագույն դատարանի շենքում են հավաքվել մոտ 2 հազար դատավորներ: Իշխանությունները ցրել են բողոքի այդ հանրահավաքը գործի դնելով մահակներ եւ արցունքաբեր գազ: Ինչպես հավաստվում է, դատավորների ձերբակալությունները կապված են այն բանի հետ, որ նրանք հրաժարվել են նախագահ Մուշարրաֆին հավատարմության նոր երդում տալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play