ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է<br /> ՆՈՐ ՓՈՒԼ<br />


ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է
ՆՈՐ ՓՈՒԼ

  • 05-11-2007 17:23:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լրացել է Հայաստանի եւ Կորեայի հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը, ինչի առիթով էլ Երեւան ժամանած կորեական «Եչժոն» ազգային պարախումբը նախորդ օրը երեկոյան համերգային ծրագրով հանդես է եկել Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կազմակերպված հանդիման ժամանակ տեղեկացրեց նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարի խոսքերով, երկու երկրների դեռեւս երիտասարդ, սակայն կայացած քաղաքական ու տնտեսական համագործակցությունը աստիճանաբար զարգանում է` հարթելով ճանապարհ մշակութային գործակցության համար: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` 2000 թվականից, Հայաստանում անցկացվել են Կորեական կինոյի օրեր, իսկ 2006-ին` հայկական ֆիլմերը մասնակացել են Պուսանի միջազգային կինոփառատոնին: Մշակույթի նախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում կվավերացվի հայ-կորեական մշակութային համագործակցության համաձայնագիրը եւ իրավական դաշտի առկայության պայմաններում կակտիվանան այդ հարաբերությունները: Հանդիպմանը ներկա Կորեայի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Պարկ Սանգ Հունը, գնահատելով երկկողմ դիվանագիտական հարաբերությունները, միաժամանակ կարեւորեց մշակութային համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ այն կնպաստի երկու ժողովուրդների փոխճանաչմանը: «Մշակույթի ազգերի եւ ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության միակ ուղին է»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play