ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է<br /> ՆՈՐ ՓՈՒԼ<br />


ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է
ՆՈՐ ՓՈՒԼ

  • 05-11-2007 17:23:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լրացել է Հայաստանի եւ Կորեայի հանրապետութիւնների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 15-ամեակը, ինչի առիթով էլ Երեւան ժամանած կորեական «Եչժոն» ազգային պարախումբը նախորդ օրը երեկոյեան համերգային ծրագրով հանդէս է եկել Գ.Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ մշակոյթի նախարարութիւնում կազմակերպուած հանդիման ժամանակ տեղեկացրեց նախարար Յասմիկ Պողոսեանը: Նախարարի խօսքերով, երկու երկրների դեռեւս երիտասարդ, սակայն կայացած քաղաքական ու տնտեսական համագործակցութիւնը աստիճանաբար զարգանում է` հարթելով ճանապարհ մշակոյթային գործակցութեան համար: Յասմիկ Պողոսեանը նշեց, որ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից ի վեր` 2000 թուականից, Հայաստանում անցկացուել են Կորեական կինոյի օրեր, իսկ 2006-ին` հայկական ֆիլմերը մասնակացել են Պուսանի միջազգային կինոփառատօնին: Մշակոյթի նախարարը հաւաստիացրեց, որ առաջիկայում կվաւերացուի հայ-կորեական մշակոյթային համագործակցութեան համաձայնագիրը եւ իրաւական դաշտի առկայութեան պայմաններում կակտիւանան այդ յարաբերութիւնները: Հանդիպմանը ներկայ Կորեայի Հանրապետութեան դեսպանութեան արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար Պարկ Սանգ Հունը, գնահատելով երկկողմ դիւանագիտական յարաբերութիւնները, միաժամանակ կարեւորեց մշակոյթային համագործակցութեան անհրաժեշտութիւնը, քանի որ այն կնպաստի երկու ժողովուրդների փոխճանաչմանը: «Մշակոյթի ազգերի եւ ժողովուրդների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան միակ ուղին է»,- ասաց նա:
  -   Մշակոյթ