«ՎԵՑՅԱԿԸ» ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻՆ<br /> ԱՌՆՉՎՈՂ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԸ<br />


«ՎԵՑՅԱԿԸ» ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՆՈՐ ՔԱՅԼԵՐԸ

  • 02-11-2007 16:10:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լոնդոնում նոյեմբերի 2-ին կկայանա Իրանին նվիրված «վեցյակի» հերթական հանդիպումը արտաքին քաղաքական գերատեսչությունների քաղաքական տնօրենների մակարդակով, հայտնել է բրիտանական արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: «Վեցյակի» կազմի մեջ մտնում են ԵՄ երեք ամենախոշոր երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա), ինչպես նաեւ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Արդեն հայտնի է, որ ռուսական կողմը Լոնդոնի հանդիպմանը կներկայացնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլյակը, Մեծ Բրիտանիան կներկայացնի Ֆորին-օֆիսի նոր քաղաքական տնօրեն Մարկ Լայալլ Գրանտը, Ֆրանսիան` ԱԳՆ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ժիրար Արոն, ԱՄՆ-ն` Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նիկոլաս Բյորնսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play