2008 Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 13,9 ՄԼՐԴ<br /> ԴՐԱՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ<br />


2008 Թ.-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 13,9 ՄԼՐԴ
ԴՐԱՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

  • 30-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետբյուջեի նախագծով Երեւանի 12 համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ծավալը կկազմի 6,786 մլրդ դրամ, ինչը 1,1 մլրդ դրամով (մոտ 3,3 մլն ԱՄՆ դոլար) ավելի է 2007թ.-ի համապատասխան ցուցանիշից: Երեւանի քաղաքապետարանը գալիք տարվա համար հայտավորել է 13,9 մլրդ դրամի համաքաղաքային կապիտալ ծախսեր: Այս մասին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Ըստ նրա, հայտավորված գումարը ուղղվելու է Երեւան քաղաքում ճանապարհաշինական, ճանապարհների հիմնանորոգման, երրորդ աստիճանի վթարային շենքերի ամրացման, չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման եւ նորերի կառուցման, ոռոգման ցանցի վերականգնման, ջրային կառույցների պահպանման, փողոցների արտաքին լուսավորության շահագործման ծրագրերի իրկանացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play