2008 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 13,9 ՄԼՐԴ<br /> ԴՐԱՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ<br />


2008 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ 13,9 ՄԼՐԴ
ԴՐԱՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

  • 30-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետբիւջէի նախագծով Երեւանի 12 համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրուող դոտացիաների ծաւալը կկազմի 6,786 մլրդ դրամ, ինչը 1,1 մլրդ դրամով (մօտ 3,3 մլն ԱՄՆ դոլար) աւելի է 2007թ.-ի համապատասխան ցուցանիշից: Երեւանի քաղաքապետարանը գալիք տարուայ համար հայտավորել է 13,9 մլրդ դրամի համաքաղաքային կապիտալ ծախսեր: Այս մասին Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում յայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արէեանը: Ըստ նրա, հայտավորված գումարը ուղղուելու է Երեւան քաղաքում ճանապարհաշինական, ճանապարհների հիմնանորոգման, երրորդ աստիճանի վթարային շէնքերի ամրացման, չորրորդ աստիճանի վթարային շէնքերի քանդման եւ նորերի կառուցման, ոռոգման ցանցի վերականգնման, ջրային կառոյցների պահպանման, փողոցների արտաքին լուսաւորութեան շահագործման ծրագրերի իրկանացմանը:
  -   Տնտեսութիւն