ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ`<br /> ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ,- ԿԱՐԾՈՒՄ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ`
ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ,- ԿԱՐԾՈՒՄ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 30-10-2007 19:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի Հանրապետությունում հոկտեմբերի 22-28-ին կայացած Հայկական մշակույթի օրերը անցել են ջերմ ու հաճելի մթնոլորտում եւ արժանացել բելառուս ժողովրդի լավագույն ընդունելությանը: Բելառուսում անցակացված հայկական օրերը կազմակերպվել են «ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ Բելառուսի մշակույթի նախարարությունների միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում: Ինչպես հոկտեմբերի 30-ին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նույն համաձայնագրի շրջանակներում, 2005 թվականին Հայաստանում անցկացվել են Բելառուսի մշակույթի օրեր: Նախարարի խոսքերով, բազմաժանր մշակութային ծրագրի շնորհիվ հայկական մշակույթը Բելառուսում ներկայացվեց լիարժեքորեն: Ըստ նրա, մշակութային ծրագրում ընդգրկված էին ոչ միայն պետական, այլեւ ոչ պետական անսամբլներ ու խմբեր, որոնց հենց տեղում միացել է նաեւ Մինսկի հայկական համայնքում գործող «Էրեբունի» պարային խումբը: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ առաջիկայում Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակության այցի ընթացքում կորոշվի մշակույթի ասպարեզում երկու պետությունների միջեւ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման ժամկետը, քանի որ այս տարի ավարտվում է նախորդ գործակցության ժամանակը: Տիկին Պողոսյանը նշեց, որ այս այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ թանգարանային, գրքի ու գրահրատարակչության ոլորտների փոխգործակցության մասին: «Ես կարծում եմ, որ մենք սովորելու շատ բան ունենք Բելառուսից մասնավորապես ազգագրության մատուցման հարցում: Նրանց ազգագրության թանգարանը աշխատում է իրենց ակադեմիայի ազգագրության իստիտուտի ենթակայության տակ, իսկ մեզանում ազգագրության թանգարանը կապ չունի նունանուն ինստիտուտի հետ, մինչդեռ դա լուրջ եւ կարեւր գիտություն է հատկապես մեզ նման փոքր ազգերի համար»,- ընդգծեց նախարարը: Հաջորդ տարի երկու երկրների ազգագրության թանգարաններում կկազմակերպվեն համատեղ ցուցահանդեսներ: Հ.Պողոսյանը հայտնեց, որ ԱՊՀ երկրներից միայն Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ Հայաստանը չունի մշակութային պետական ծրագրեր: Իսկ Վրաստանի հետ թեեւ ունի, բայց «շատ թույլ են». «Երբ ստանձնեցի նախարարի պաշտոնը, իմ առաջին այցելության ժամանակ Վրաստան նրանց մշակույթի նախարարի հետ պայմանավորվեցինք հաջորդ հանդիպմանը Երեւանում կոնկրետ գործակցության ծրագիրը որոշել, սակայն այդպես էլ երեք հարվեր ուղակելուց հետո էլ հանդիպումը չկայացավ»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play