ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՄԱՍՆԱՒՈՐԱՊԷՍ`<br /> ԱԶԳԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ,- ԿԱՐԾՈՒՄ Է ՀՀ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՄԱՍՆԱՒՈՐԱՊԷՍ`
ԱԶԳԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ,- ԿԱՐԾՈՒՄ Է ՀՀ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 30-10-2007 19:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի Հանրապետութիւնում հոկտեմբերի 22-28-ին կայացած Հայկական մշակոյթի օրերը անցել են ջերմ ու յաճելի մթնոլորտում եւ արժանացել բելառուս ժողովրդի լաւագոյն ընդունելութեանը: Բելառուսում անցակացված հայկական օրերը կազմակերպուել են «ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի եւ Բելառուսի մշակոյթի նախարարութիւնների միջեւ մշակոյթի բնագաւառում համագործակցութեան մասին» համաձայնագրի շրջանակներում: Ինչպէս հոկտեմբերի 30-ին մամլոյ ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, նոյն համաձայնագրի շրջանակներում, 2005 թուականին Հայաստանում անցկացուել են Բելառուսի մշակոյթի օրեր: Նախարարի խօսքերով, բազմաժանր մշակոյթային ծրագրի շնորհիւ հայկական մշակոյթը Բելառուսում ներկայացուեց լիարժեքորեն: Ըստ նրա, մշակոյթային ծրագրում ընդգրկուած էին ոչ միայն պետական, այլեւ ոչ պետական անսամբլներ ու խմբեր, որոնց հենց տեղում միացել է նաեւ Մինսկի հայկական համայնքում գործող «Էրեբունի» պարային խումբը: Յասմիկ Պողոսեանը նշեց, որ առաջիկայում Բելառուսի մշակոյթի նախարարութեան պատուիրակութեան այցի ընթացքում կորոշուի մշակոյթի ասպարէզում երկու պետութիւնների միջեւ համագործակցութեան նոր համաձայնագրի ստորագրման ժամկէտը, քանի որ այս տարի աւարտւում է նախորդ գործակցութեան ժամանակը: Տիկին Պողոսեանը նշեց, որ այս այցի ընթացքում ձեռք են բերուել մի շարք պայմանավորվածություններ թանգարանային, գրքի ու գրահրատարակչութեան ոլորտների փոխգործակցութեան մասին: «Ես կարծում եմ, որ մենք սովորելու շատ բան ունենք Բելառուսից մասնաւորապէս ազգագրութեան մատուցման հարցում: Նրանց ազգագրութեան թանգարանը աշխատում է իրենց ակադեմիայի ազգագրութեան իստիտուտի ենթակայության տակ, իսկ մեզանում ազգագրութեան թանգարանը կապ չունի նունանուն ինստիտուտի հետ, մինչդեռ դա լուրջ եւ կարեւր գիտութիւն է յատկապէս մեզ նման փոքր ազգերի համար»,- ընդգծեց նախարարը: Յաջորդ տարի երկու երկրների ազգագրութեան թանգարաններում կկազմակերպուեն համատեղ ցուցահանդեսներ: Հ.Պողոսեանը յայտնեց, որ ԱՊՀ երկրներից միայն Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ Հայաստանը չունի մշակոյթային պետական ծրագրեր: Իսկ Վրաստանի հետ թէեւ ունի, բայց «շատ թոյլ են». «Երբ ստանձնեցի նախարարի պաշտօնը, իմ առաջին այցելութեան ժամանակ Վրաստան նրանց մշակոյթի նախարարի հետ պայմանաւորուեցինք յաջորդ հանդիպմանը Երեւանում կոնկրետ գործակցութեան ծրագիրը որոշել, սակայն այդպէս էլ երեք հարվեր ուղակելուց յետոյ էլ հանդիպումը չկայացաւ»,- ասաց ՀՀ մշակոյթի նախարարը:
  -   Մշակոյթ