ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲՈԼՈՐ<br /> ԱԶԳԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲՈԼՈՐ
ԱԶԳԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

  • 30-10-2007 14:39:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ճանաչում է խաղաղ միջուկային էներգետիկա ունենալու բոլոր ազգերի իրավունքը, իսկ Անգարսկում ստեղծված ուրանի հարստացման միջազգային կենտրոնը բաց է բոլոր երկրների համար: Այս մասին հոկտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ըստ Ռուսաստանի ներկայացուցչի, այդ կենտրոնն ընդունակ է կարեւոր դեր խաղալու միջուկային չտարածման գործընթացում` ապահովելով խաղաղ միջուկային էներգիայի մատչելիություն այն երկրների համար, որոնք կատարում են իրենց հանձնառությունները այդ ոլորտում: Ռուսաստանը կանխավ առաջարկել էր Իրանին օգտվել իր տարածքում ուրանի հարստացման ծառայություններից, որպեսզի վերացնի միջազգային հանրության կասկածները Թեհրանի միջուկային ծրագրերի առնչությամբ: Սակայն երկրի իշխանությունները նախընտրեցին չհրաժարվել հարստացման սեփական նախագծից, որը, ինչպես երկյուղում է համաշխարհային հանրությունը, կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: Չուրկինը ՄԱԿ-ի պետություններին խաղաղ ատոմի զարգացման ոլորտում միջազգային կոոպերացիայի կոչ է արել նաեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play