ՃԱՊՈՆԻԱՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ<br />


ՃԱՊՈՆԻԱՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ

  • 29-10-2007 21:15:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնացի լցարկողները դադարեցնում են վառելիքի եւ ջրի տրամադրումը կոալիցիայի նավերին, որոնք ներգրավված են Աֆղանստանյան խաղաղարարական առաքելության մեջ, հաղորդում է «Կիոդո Ցուսին» գործակալությունը` վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության աղբյուրներ: Ըստ աղբյուրի, հոկտեմբերի 29-ին իրականացվել է պակիստանյան ռազմական նավատորմի ականակրի վերջին լցարկումը, որով էլ ճապոնացի լցարկողների գործունեությունը դադարեցվել է: Դա կապված է ահաբեկչության դեմ պայքարի մասին հատուկ օրենքի գործողության ժամկետի ավարտի հետ, որի հիման վրա ճապոնական նավերը 2001 թվականի դեկտեմբերից գտնվում էին Հնդկական օվկիանոսում: Օրենքը ուժը կորցնում է նոյեմբերի 1-ից: Ինչպես սպասվում է, մինչ այդ երկրի պաշտպանության նախարար Սիգերու Իսիբան հրամանագիր կստորագրի այդ շրջանից նավերը ետ կանչելու մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play