ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ<br /> ՍՊԻՐՏԻ, ՕՂՈՒ ԵՎ ԱԼՅՈՒՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՍՊԻՐՏԻ, ՕՂՈՒ ԵՎ ԱԼՅՈՒՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 29-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարկային պետական ծառայության աշխատակիցները օրերս Գավառում հայտնաբերել են առանց գործունեության լիցենզիայի սպիրտի, օղու եւ ալյուրի մեծածավալ արտադրություն: Ըստ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին ՀՊԾ-ից հրամադրած տեղեկության, օղու արտադրամասը եւ ալրաղացը պատկանում են «Հացով առատ» ՍՊԸ-ին, որի լիցենզիաները դադարեցված են եղել այս տարվա ապրիլից, եւ ընկերությունը գործուենության վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացրել է զրոյական հաշվետվություններ: Գավառի Հացառատ թաղամասում գտնվող արտադրամասում արտադրության պահին հայտնաբերվել է մոտ 28 հազար լիտր սպիրտ, ավելի քան 1000 շիշ պատրաստի արտադրանք, 26 տոննա դրոժ, արտադրության պրոցեսում գտնվող օղի, ինչպես նաեւ 16 հազար հատ դատարկ տարաներ, պիտակներ, կափարիչներ: Նշված արտադրամասերի ապօրինի գործունեությամբ պետությանը հասցված վնասի չափը միայն լիցենզիաների բացակայության մասով կազմում է ավելի քան 15 մլն դրամ (մոտ 45 հազար ԱՄՆ դոլար): Իսկ թաքցված հարկային պարտավորությունների չափը կհստակեցվի ստուգումների ավարտից հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play