ԳԱՒԱՌՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ<br /> ՍՊԻՐՏԻ, ՕՂՈՒ ԵՎ ԱԼԻՒՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


ԳԱՒԱՌՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՍՊԻՐՏԻ, ՕՂՈՒ ԵՎ ԱԼԻՒՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 29-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարկային պետական ծառայութեան աշխատակիցները օրերս Գաւառում յայտնաբերել են առանց գործունէութեան լիցենզիայի սպիրտի, օղու եւ ալիւրի մեծածաւալ արտադրութիւն: Ըստ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին ՀՊԾ-ից հրամադրած տեղեկության, օղու արտադրամասը եւ ալրաղացը պատկանում են «Հացով առատ» ՍՊԸ-ին, որի լիցենզիաները դադարեցուած են եղել այս տարուայ ապրիլից, եւ ընկերութիւնը գործուենության վերաբերեալ հարկային մարմիններին ներկայացրել է զրոյական հաշուէտւութիւններ: Գաւառի Հացառատ թաղամասում գտնուող արտադրամասում արտադրութեան պահին յայտնաբերուել է մօտ 28 հազար լիտր սպիրտ, աւելի քան 1000 շիշ պատրաստի արտադրանք, 26 տոննա դրոժ, արտադրութեան պրոցեսում գտնուող օղի, ինչպէս նաեւ 16 հազար հատ դատարկ տարաներ, պիտակներ, կափարիչներ: Նշուած արտադրամասերի ապօրինի գործունէութեամբ պետութեանը հասցուած վնասի չափը միայն լիցենզիաների բացակայութեան մասով կազմում է աւելի քան 15 մլն դրամ (մօտ 45 հազար ԱՄՆ դոլար): Իսկ թաքցված հարկային պարտաւորութիւնների չափը կհստակեցվի ստուգումների աւարտից հետ:
  -   Տնտեսութիւն