ԱՄԵՆԱՇԱՏ ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐԸ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ<br /> ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ<br />


ԱՄԵՆԱՇԱՏ ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐԸ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ

  • 29-10-2007 16:28:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանը, Իրանը եւ Պակիստանը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, գլխավորում են այն պետությունների «սեւ» ցուցակը, որոնք մյուսներից ավելի շատ մահապատիժներ են իրականացրել 2006 թվականին: «51 պետություններից, որտեղ չեն վերացրել մահապատիժը, 40-ում իշխանության գլուխ են կանգնած բռնապետական, ավտորիտար վարչակարգեր»,- ասվում է զեկույցում, որը հոկտեմբերի 29-ին կներկայացվի ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Չինաստանում իրագործվել է հինգ հազարից ավելի մահապատիժ, որը կազմում է անցած տարի աշխարհում իրականացված բոլոր մահավճիռների 98,8%-ը: Որոշ փորձագիտական գնահատումներով, որ նույնպես ներառված են զեկույցում, մահապատժի ենթարկվածների չինական ցուցակը իրականում կարող է հասնել ութ հազար մարդու: «Չինաստանը մահավճիռների թվով արդի պատմության մեջ չգերազանցված պետություն է»,- նշվում է զեկույցում: Իրանը իրականացված մահապատիժների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը. 2006 թվականին այստեղ կախաղան է բարձրացվել նվազագույնը 215 մարդ, այդ թվում յոթ անչափահասներ, ինչը երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի խախտում է: ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները նշում են, որ չնայած ձեւական առումով մահապատժի ենթարկվածները մեծամասամբ մեղադրվել են թմրադեղերի տարածման հետ կապված հանցագործությունների մեջ, նրանցից շատերը պատկանել են կառավարության ընդդիմախոսների թվին: Պակիստանում մահապատժի ենթարկվածների թիվը անցած տարի կազմել է 82 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play