ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԿԱՊԱՆ-ՄԵՂՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ<br />


ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԿԱՊԱՆ-ՄԵՂՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

  • 26-10-2007 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԿԱՊԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Կապան-Շիկահող-Մեղրի 90,7 կմ այլընտրանքային ավտոճանապարհի հանդիսավոր բացման արարողությունը: Նախագահի խոսքերով, այլընտրանքային ճանապարհը անհրաժեշտ էր Իրանի հետ համատեղ խոշոր ծրագրերի իրականացման հեռանկարի առումով: Իսկ տվյալ ծրագիրը, ըստ Ռ.Քոչարյանի, իր շարունակությունը կունենա` կկառուցվի Կապան-Սիսիան ճանապարհը, որը կշրջանցի Գորիս քաղաքը: Կապան-Շիկահող-Մեղրի ավտոճանապարհի 2005թ.-ից սկսված շինարարության համար պետբյուջեից հատկացվել էր 15 մլրդ 175 մլն դրամ: Շինաշխատանքներն իրականացրել են Կապանի «Ճանշին», Մեղրու «Ճանշին», ԼՂՀ-ի «Դորոժնիկ» եւ «Կապավոր» ընկերությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play