ԵՎՐՈՊԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԽԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԵՐՆԵՐԻՆ<br />


ԵՎՐՈՊԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԽԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԵՐՆԵՐԻՆ

  • 25-10-2007 18:51:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոհանձնաժողովը առաջարկել է մի օրինագիծ, որ խոստանում է գրավել «օգտակար ներգաղթողների»: Մասնագետներին կդիմավորեն գրկաբաց եւ նրանց կհանձնեն «ԵՄ կապույտ քարտ»: Ինչպես բացատրում են եվրոպաշտոնյաները, դա մի տեսակ ամերիկյան «գրին-քարտ» է, միայն թե ավելի լավը: Բրյուսելյան փորձագետները եվրոպական երկրների քաղաքացիներին համոզում են, որ առանց արտասահմանից բանվորական ձեռքերի եւ խելոք գլուխների ներհոսի անհնար է պահպանել այսօրվա ծերունիների ստեղծած հարստությունը: Եվրոհանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանկո Ֆրատտինին ներգաղթի մասին նոր օրինագծի քննարկումից հետո խորհուրդ է տվել. «Եթե նայենք թվերին, ապա Եվրոպայի գրավչությունն այնքան էլ բարձր չէ: Մենք տարեկան ընդունում ենք 70 հազար որակյալ մասնագետների: Այնքան էլ մեծ բան չէ»: «Կապույտ քարտը», որն առաջարկում է Եվրոհանձնաժողովը, եւ' բնակության իրավունքի մի տեսակ է, եւ' երկու տարի աշխատելու թույլտվություն` երկարացման հնարավորությամբ: Այն ստանալու համար աշխատողին հարկավոր է ունենալ առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, նրա աշխատատեղին չպետք է հավակնեն ԵՄ քաղաքացիներ: «Կապույտ քարտը» կլինի միասնական ողջ ԵՄ-ի համար, եթե, անշուշտ, այդ օրենքն ընդունվի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play