ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ<br /> ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  • 24-10-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-24-ը Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների պետական պահպանության ծառայությունների ղեկավարների թվով 7-րդ խորհրդակցությունը: Ինչպես հոկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտնեցին միջոցառման մասնակիցները, խորհրդակցությունում քննարկվել է ընդհանուր հանցածին վիճակը, պետական պահպանության ծառայությունների հրատապ խնդիրները եւ մասնակից պետությունների փոխգործակցությունը, մասնավորապես, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Մասնակիցները քննարկել են նաեւ այս ոլորտում նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման հարցը, ինչպես նաեւ նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքը: Որոշում է ընդունվել հաջորդ խորհրդակցությունը անցկացնել 2008թ. Թբիլիսիում: Ըստ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, խորհրդակցությանը մասնակցել են ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում` Ադրբեջանի ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play