ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ<br />


ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ

  • 23-10-2007 20:37:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն կարող է հետաձգել Չեխիայում ռադիոտեղորոշման կայանի եւ Լեհաստանում ՀՀՊ օբյեկտների գործարկման ժամկետը պայմանով, եթե Ռուսաստանը համաձայնի համագործակցել Միացյալ Նահանգների հետ այդ հարցում: Այս մասին հայտարարել է այցով Չեխիայում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Նախարարն ընդգծել է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերը նպատակաուղղված չեն Ռուսաստանի դեմ: «ՌԴ-ն, ընդհակառակը, կարող է օգուտ քաղել դրանց տեղակայումից»,- ընդգծել է Գեյթսը: Նա հայտնել է նաեւ, որ ամերիկյան կողմը, հասկանալով ռուսական դիրքորոշումը, կարող է պատրաստ լինել նրան, որ ՀՀՊ որոշ տարրեր չգտնվեն լրիվ մարտական պատրաստության մեջ: «Նրանք կակտիվացվեն, երբ օպերատիվ հրատապ սպառնալիք ծագի»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play