ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՏԱՐԱՆՑԻԿ<br /> ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՏԱՐԱՆՑԻԿ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

  • 23-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել իր տարածքով դեպի Բենդարաաբբաս եւ Էնզելի նավահանգիստները, ինչպես նաեւ Իրանի մյուս սահմանային անցակետերը հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նման պայմանավորվածություն ձեռք է բերվել օրերս ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի Իրան կատարած այցի ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության ու ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունների միջեւ տրանսպորտի բնագավառում համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստ: Ըստ նույն աղբյուրի, քանի որ երկու երկրները հանդիսանում են «ՏԻՐ» կոնվենցիայի եւ «Հյուսիս-Հարավ» միջանցքի համաձայնագրի անդամներ, ուստի այդ համաձայնագրի շրջանակներում ձեւակերպված տարանցիկ ապրանքների նկատմամբ կկիրառվեն հատուկ դրույթներ` որպես բեռնափոխադրման առաջնահերթ ապրանքներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play