ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՏԱՐԱՆՑԻԿ<br /> ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՏԱՐԱՆՑԻԿ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

  • 23-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս իրանական կողմը պատրաստակամութիւն է յայտնել նպաստել իր տարածքով դէպի Բենդարաաբբաս եւ Էնզելի նաւահանգիստները, ինչպէս նաեւ Իրանի միւս սահմանային անցակէտերը հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնից, նման պայմանաւորուածութիւն ձեռք է բերուել օրերս ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարեանի Իրան կատարած այցի ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել Իրանի ճանապարհների եւ հաղորդակցութեան ու ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնների միջեւ տրանսպորտի բնագաւառում համագործակցութեան համատեղ յանձնաժողովի նիստ: Ըստ նոյն աղբիւրի, քանի որ երկու երկրները հանդիսանում են «ՏԻՐ» կոնվենցիայի եւ «Հիւսիս-Հարաւ» միջանցքի համաձայնագրի անդամներ, ուստի այդ համաձայնագրի շրջանակներում ձեւակերպուած տարանցիկ ապրանքների նկատմամբ կկիրառուեն յատուկ դրոյթներ` որպէս բեռնափոխադրման առաջնահերթ ապրանքներ:
  -   Տնտեսութիւն