ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ «ԱՆՀԱՄԱՉԱՓ» Է ՀԱՄԱՐՈՒՄ<br /> ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԵՋ ԹՈՂՆԵԼԸ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ «ԱՆՀԱՄԱՉԱՓ» Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԵՋ ԹՈՂՆԵԼԸ

  • 23-10-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը թողնելը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «անհամաչափ» է համարում: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Պաշտպանի մամուլի քարտուղար Գրիգորի Գրիգորյանցը: Նա պարզաբանեց, որ ամբաստանյալը նախապես հայտարարել էր, որ վերադառնում է Հայաստան, այդուհանդերձ, դատարանը գտավ, որ ազատության մեջ գտնվելով Գ.Հակոբյանը կարող է խուսափել դատաքննությունից, եւ մերժեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանքի, փոխելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բուժման նպատակով Իսպանիայում գտնվող Գ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, հայտարարվել էր հետախուզում, թեեւ Գ.Հակոբյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը դատարանին տրամադրել էր տեղեկատվություն իր պաշտպանյալի գտնվելու վայրի մասին, ռոումինգով ապահովված բջջային հեռախոսահամարը, ինչպես նաեւ Իսպանիայում բուժում ստանալու մասին բժշկական տեղեկանքը: Երբ Հակոբյանը վերադարձավ Իսպանիայից, նա կալանվեց, իսկ կալանքն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդությունը մերժվեց: Գրիգորի Գրիգորյանցը ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, ըստ որի, եթե փաստարկները վիճահարույց են եւ ոչ միանշանակ, ապա պետք է ելնել մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Ավելի վաղ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը «Ռոյալ Արմենիա» ընկերության դեմ գործով արդարացման դատավճիռ է կայացրել, գործը վերաքննիչ դատարանում քննվում է մեղադրանքի կողմի վերաքննիչ բողոքների հիման վրաղ
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play