ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ «ԱՆՀԱՄԱՉԱՓ» Է ՀԱՄԱՐՈՒՄ<br /> ԳԱԳԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԷՋ ԹՈՂՆԵԼԸ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ «ԱՆՀԱՄԱՉԱՓ» Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԷՋ ԹՈՂՆԵԼԸ

  • 23-10-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոյալ Արմէնիա» ընկերութեան համասեփականատէր Գագիկ Յակոբեանի նկատմամբ ընտրուած խափանման միջոցը կալանքը թողնելը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը «անհամաչափ» է համարում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Պաշտպանի մամուլի քարտուղար Գրիգորի Գրիգորեանցը: Նա պարզաբանեց, որ ամբաստանեալը նախապէս յայտարարել էր, որ վերադառնում է Հայաստան, այդուհանդերձ, դատարանը գտաւ, որ ազատութեան մէջ գտնուելով Գ.Յակոբեանը կարող է ֆ դատաքննութիւնից, եւ մերժեց նրա նկատմամբ ընտրուած խափանման միջոցի` կալանքի, փոխելու միջնորդութիւնը: Յիշեցնենք, որ ՀՀ քրէական վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բուժման նպատակով Իսպանիայում գտնուող Գ.Յակոբեանի նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրել կալանքը, յայտարարուել էր հետախուզում, թէեւ Գ.Յակոբեանի պաշտպան Աշոտ Սարգսեանը դատարանին տրամադրել էր տեղեկատուութիւն իր պաշտպանեալի գտնուելու վայրի մասին, ռոումինգով ապահովուած բջջային հեռախօսահամարը, ինչպէս նաեւ Իսպանիայում բուժում ստանալու մասին բժշկական տեղեկանքը: Երբ Յակոբեանը վերադարձավ Իսպանիայից, նա կալանուեց, իսկ կալանքն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդութիւնը մերժուեց: Գրիգորի Գրիգորեանցը ներկայացրեց ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի դիրքորոշումը, ըստ որի, եթէ փաստարկները վիճահարոյց են եւ ոչ միանշանակ, ապա պէտք է ելնել մարդու իրաւունքների պաշտպանութեան տեսակետից: Աւելի վաղ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանը «Ռոյալ Արմէնիա» ընկերութեան դէմ գործով արդարացման դատավճիռ է կայացրել, գործը վերաքննիչ դատարանում քննվում է մեղադրանքի կողմի վերաքննիչ բողոքների հիման վրաղ
  -   Հասարակութիւն