ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼ
ԻՐԱՔՈՒՄ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
23-10-2007 14:35:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում եւ
Աֆղանստանում ռազմական գործողությունների համար առանց ուշացման
հավելյալ միջոցներ հատկացնելու կոչով ԱՄՆ-ի Կոնգրեսին է դիմել
նախագահ Ջորջ Բուշը: Նա այդ նպատակով նոր ֆինանսական տարում
պահանջում է եւս 42,3 միլիարդ դոլար:
Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին:
Վարչակազմի ղեկավարը օրենսդիրներից խնդրում է հավանություն տալ
նշված գումարի հատկացմանը որպես հավելում արդեն պահանջված 141,7
միլիարդ դոլարին: Սրա մեջ չի մտնում Սպիտակ տան պահանջած 5,3
միլիարդ դոլարը ուժեղացված զրահով ավտոմեքենաներ արտադրելու եւ
Իրաք ուղարկելու համար, որոնք կոչված են պաշտպանելու ամերիկացի
զինվորներին ինքնաշեն պայթուցիկ սարքերից: