ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՅԱՏԿԱՑՆԵԼ<br /> ԻՐԱՔՈՒՄ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՅԱՏԿԱՑՆԵԼ
ԻՐԱՔՈՒՄ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 23-10-2007 14:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողութիւնների համար առանց ուշացման հաւելեալ միջոցներ յատկացնելու կոչով ԱՄՆ-ի Կոնգրեսին է դիմել նախագահ Ջորջ Բուշը: Նա այդ նպատակով նոր ֆինանսական տարում պահանջում է եւս 42,3 միլիարդ դոլար: Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսուել է հոկտեմբերի 1-ին: Վարչակազմի ղեկավարը օրենսդիրներից խնդրում է հաւանութիւն տալ նշուած գումարի հատկացմանը որպէս յաւելում արդէն պահանջված 141,7 միլիարդ դոլարին: Սրա մէջ չի մտնում Սպիտակ տան պահանջած 5,3 միլիարդ դոլարը ուժեղացուած զրահով աւտոմեքենաներ արտադրելու եւ Իրաք ուղարկելու համար, որոնք կոչուած են պաշտպանելու ամերիկացի զինվորներին ինքնաշէն պայթուցիկ սարքերից:
  -   Միջազգային