ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ «ՍՊԱՆԵԼ» ԵՆ ՎԱՅՐԻ<br /> ԿԱՊԻԿՆԵՐԸ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ «ՍՊԱՆԵԼ» ԵՆ ՎԱՅՐԻ
ԿԱՊԻԿՆԵՐԸ

  • 22-10-2007 20:40:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դելիի փոխքաղաքապետ 52-ամյա Բաջվան մահացել է վայրի կապիկների ոհմակի հարձակման հետեւանքով ստացած վերքերից, հաղորդում է BBC News-ը: Մակակաները Բաջվայի վրա հարձակվել էին հոկտեմբերի 20-ին: Պաշտոնյան, ետ մղելով նրանց, ընկել էր առաջին հարկի սանդղավանդից եւ գլխի լուրջ վնասվածք ստացել: Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում: Վայրի կապիկների հոտերը, ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, իսկական աղետ են դարձել Դելիի համար: Իշխանությունները բազմիցս փորձել են լուծել այդ հարցը` բանվորներ վարձելով կենդանիներին որսալու համար եւ փորձելով մակականերին ահաբեկել կապիկների այլ տեսակների` լանգուրների միջոցով: Այժմ քաղաքում հաշվում են մոտ հինգուկես հազար մակականեր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play