ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԿՄՆԱ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԿՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ<br />


ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ԿՄՆԱ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԿՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

  • 22-10-2007 16:27:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բենազիր Բհուտոն կմնա Պակիստանում եւ իր թեկնածությունը կառաջադրի երկրի վարչապետի պաշտոնի համար: Այս մասին Պակիստանի նախկին վարչապետը հայտարարել է գերմանական «Բիլդ» թերթին տված հարցազրույցում: «Ես վերադարձել եմ Պակիստան, որպեսզի միավորեմ չափավորական ուժերը եւ նրանց ուղղեմ ընդդեմ ծայրահեղականության: Դրանից բացի, ես ուզում եմ ապացուցել, որ թեկուզ մեկ սերնդի սրտի ու մտքի համար պայքարում կարելի է հաղթել միայն ժողովրդավարության պայմաններում: Ծայրահեղականությանը կարելի է սանձ դնել միայն այն դեպքում, եթե հաջողվի համախմբել չափավորական ուժերը»,- ընդգծել է Բհուտոն, ի պատասխան անցած հինգշաբթի իր դեմ իրականացված մահափորձից հետո իր ծրագրերի մասին հարցին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play