ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՉԴԻՄԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ<br /> ՄՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՉԴԻՄԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՄՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

  • 19-10-2007 20:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 20 տարեկան եւ ավելի բարձր տարիք ունեցող բնակչության շրջանում մեկ տարվա ընթացքում բուժօգնության կարիքի առաջացման հավանականությունը կազմել է 30,8%: Նրանցից մասնագիտական բուժօգնության է դիմել 74,9%-ը: Բուժօգնությանը չդիմելու հիմնական պատճառը մնում են ֆինանսական խոչընդոտները (41,7%), ինչպես նաեւ ինքնաբուժումը (36,2%): Այս տվյալները ներկայացված են «Առողջապահական համակարգի գործունեության արդյունավետությունը Հայաստանում» ազգային զեկույցում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին: Ինչպես նշեց ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի Տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցը, հիվանդանոցային օղակում բնակչության կանխիկ վճարումները գրեթե 3 անգամ գերազանցում են նախարարության կողմից կատարվող ծախսերը: Ըստ նրա, վերջին 3 տարիներին հիվանդանոցներում մահացության դեպքերը կազմել են 1,6%: Առավել բարձր է մահացությունը ուղեղի անոթային հիվանդություններից եւ սրտամկանի սուր ինֆարկտից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play