ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՉԴԻՄԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ<br /> ՄՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՉԴԻՄԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՄՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԻՒՆԸ

  • 19-10-2007 20:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 20 տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բնակչութեան շրջանում մէկ տարուայ ընթացքում բուժօգնութեան կարիքի առաջացման հաւանականութիւնը կազմել է 30,8%: Նրանցից մասնագիտական բուժօգնութեան է դիմել 74,9%-ը: Բուժօգնությանը չդիմելու հիմնական պատճառը մնում են ֆինանսական խոչընդոտները (41,7%), ինչպէս նաեւ ինքնաբուժումը (36,2%): Այս տուեալները ներկայացուած են «Առողջապահական համակարգի գործունէութեան արդիւնաւէտութիւնը Հայաստանում» ազգային զեկոյցում, որի շնորհանդէսը տեղի ունեցաւ հոկտեմբերի 19-ին: Ինչպէս նշեց ՀՀ Առողջապահութեան ազգային ինստիտուտի Տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրէն Վլադիմիր Դաւիդեանցը, հիւանդանոցային օղակում բնակչութեան կանխիկ վճարումները գրեթէ 3 անգամ գերազանցում են նախարարութեան կողմից կատարւող ծախսերը: Ըստ նրա, վերջին 3 տարիներին հիւանդանոցներում մահացութեան դէպքերը կազմել են 1,6%: Առաւել բարձր է մահացութիւնը ուղեղի անօթային հիւանդութիւններից եւ սրտամկանի սուր ինֆարկտից:
  -   Հասարակութիւն