ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ<br /> ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ

  • 19-10-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջին անգամ Հայաստանում կազմվել է 2004-2006թթ.-ների Ազգային առողջապահական հաշիվների (ԱԱՀ) զեկույց: Ինչպես զեկույցի հոկտեմբերի 19-ի ներկայացմանը նշեց ՀՀ Պետական առողջապահության գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը, ԱԱՀ-ի համաձայն, ՀՀ առողջապահության համակարգում 2006թ.-ին ընդհանուր առողջապահական ծախսերը կազմել են ավելի քան 12,4 մլն դրամ 2005թ.-ի 12,1 մլն դրամի դիմաց: Ըստ նրա 2005-2006թթ.-ներին ՀՀ առողջապահության համակարգի ֆինասավորման ծավալները հիմանակում բաժին են ընկել պետական աղբյուրներին: 2006թ.-ին մեկ շնչի հաշվով համակարգում կատարված ծախսումների ծավալները կազմել են 38 597 (մոտ 113 ԱՄՆ դոլար), դրամ, 2004թ.-ի 33 925 դրամի դիմաց (աճը` 14 %): Պետական աղյուրներից ֆինանսավորումը մեկ շնչի հաշվով 2006թ.-ին կազմել է 13090 դրամ, 2004թ.-ի 8278 դրամի դիմաց (աճը` 58%): Մասնավոր աղբյուրներից կատարված ֆինանսավորումը 2006թ.-ին կազմել է 19 921 դրամ, 2004թ.-ի 23 362 դրամի դիմաց (նվազել է 17 %-ով): Մեկ շնչի հաշվով արտաքին դոնորների կողմից կատարված ծախսումների ծավալները 2006թ.-ին կազմել է 5586 դրամ, 2004թ.-ի 2285 դրամի դիմաց: Ա.Տեր-Գրիգորյանի խոսքերով, ընդհանուր առողջապահական ծախսերում զգալի աճել են պետական աղբյուրների ծախսերը: Նա փաստեց, որ պետական աղբյուրների եւ արտաքին դոնորների կողմից կատարված ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազել են մասնավոր աղբյուրների կողմից առողջապահության համակարգում կատարված ծախսումների ծավալները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play