ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ<br /> ԱՂԲԻՒՐՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ
ԱՂԲԻՒՐՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ

  • 19-10-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջին անգամ Հայաստանում կազմուել է 2004-2006թթ.-ների Ազգային առողջապահական հաշիւների (ԱԱՀ) զեկոյց: Ինչպէս զեկոյցի հոկտեմբերի 19-ի ներկայացմանը նշեց ՀՀ Պետական առողջապահութեան գործակալութեան տնօրէն Արա Տեր-Գրիգորեանը, ԱԱՀ-ի համաձայն, ՀՀ առողջապահութեան համակարգում 2006թ.-ին ընդհանուր առողջապահական ծախսերը կազմել են աւելի քան 12,4 մլն դրամ 2005թ.-ի 12,1 մլն դրամի դիմաց: Ըստ նրա 2005-2006թթ.-ներին ՀՀ առողջապահութեան համակարգի ֆինասավորման ծաւալները հիմանակում բաժին են ընկել պետական աղբիւրներին: 2006թ.-ին մէկ շնչի հաշւով համակարգում կատարուված ծախսումների ծաւալները կազմել են 38 597 (մօտ 113 ԱՄՆ դոլար), դրամ, 2004թ.-ի 33 925 դրամի դիմաց (աճը` 14 %): Պետական աղյուրներից ֆինանսավորումը մէկ շնչի հաշւով 2006թ.-ին կազմել է 13090 դրամ, 2004թ.-ի 8278 դրամի դիմաց (աճը` 58%): Մասնաւոր աղբիւրներից կատարուված ֆինանսավորումը 2006թ.-ին կազմել է 19 921 դրամ, 2004թ.-ի 23 362 դրամի դիմաց (նուազել է 17 %-ով): Մէկ շնչի հաշւով արտաքին դոնորների կողմից կատարուված ծախսումների ծաւալները 2006թ.-ին կազմել է 5586 դրամ, 2004թ.-ի 2285 դրամի դիմաց: Ա.Տեր-Գրիգորեանի խօսքերով, ընդհանուր առողջապահական ծախսերում զգալի աճել են պետական աղբիւրների ծախսերը: Նա փաստեց, որ պետական աղբիւրների եւ արտաքին դոնորների կողմից կատարուված ծախսումների աւելացմանը զուգահեռ նուազել են մասնաւոր աղբիւրների կողմից առողջապահութեան համակարգում կատարուված ծախսումների ծաւալները:
  -   Հասարակութիւն