ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԵՆԱԶԻՐ<br /> ԲՀՈՒՏՈՅԻ ԴԵՄ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԵՆԱԶԻՐ
ԲՀՈՒՏՈՅԻ ԴԵՄ

  • 19-10-2007 15:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի դեմ կատարված մահափորձի հետեւանքով զոհվել է 125 եւ վիրավորվել ավելի քան 500 մարդ: Ավտոմեքենայում տեղադրված հզոր պայթուցիկ սարքը գործել է մոտ կեսգիշերին, ութ տարվա կամավոր աքսորից հայրենիք վերադարձած Բենազիր Բհուտոյի կորտեժի կողքին: Նախկին վարչապետը չի տուժել ահաբեկության հետեւանքով, որն իրականացրել է, ինչպես ենթադրվում է, մահապարտ ահաբեկչի կողմից: Ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Նախագահ Փերվեզ Մուշարաֆը եւ վարչապետ Շաուքաթ Ազիզը դատապարտել են նախկին վարչապետի դեմ կազմակերպված մահափորձը: Ահաբեկչության դատապարտմամբ են հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play