ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ,-<br /> ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ,-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ

  • 18-10-2007 20:55:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան կալանիչ հրթիռները հարկավոր են Լեհաստանին Ռուսաստանից պաշտպանվելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, հոկտեմբերի 18-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին: «Դա կամրացնի մեր անվտանգությունը... Մենք պետք է հիշենք, որ մշտապես գտնվում ենք սպառնալիքի տակ: Ռուսները չհամակերպվեցին 1989 թվականից տեղի ունեցած փոփոխություններին: Ակնհայտ է, որ նրանք համարում են, որ մենք գտնվում ենք իրենց ազդեցության գոտում»,- մամլո ասուլիսում հայտարարել է Կաչինսկին ի պատասխան այն հարցին, թե ինչու է Լեհաստանն ուզում իր տարածքում տեղակայել ամերիկյան կալանիչ հրթիռներ: ԱՄՆ-ը պնդում էր, որ հրթիռները տեղակայվում են իրանական հրթիռների դեմն առնելու համար: ԱՄՆ-ը մտադրվել է Լեհաստանի տարածքում տեղակայել 10 կալանիչ հրթիռներ, իսկ Չեխիայում` ՀՀՊ համակարգի ռադարներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play