ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 163 ԴՊՐՈՑԻ<br /> ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 163 ԴՊՐՈՑԻ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 17-10-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Երեւանի թիվ 163 դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ընտրվել է դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այս մասին Հայաստանում եւ Արցախում անցկացվող Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) օրերի շրջանակներում հոկտեմբերի 17-ին դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտնեց դպրոցի տնօրեն Կարեն Շահբազյանը: ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը իր ելույթում նշեց, որ 2005թ.-ից իրենք իրականացնում են Հայաստանի տարբեր ոլորտների կազմակերպություններին համակարգիչներ տրամադրելու ծրագիրկ, որի շրջանակներում արդեն հատկացվել են 1000-ից ավելի համակարգիչներ, որից մոտ 600-ը` դպրոցներին: Երեւանի թիվ 163 դպրոցում համակարգչային դասարան հիմնելու նպատակով դպրոցին նվիրաբերվեցին անհրաժեշտ բոլոր սարքավորումներով 5 համակարգիչներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play