ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ ԸՆՏՐՈՒԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ԹԻՒ 163 ԴՊՐՈՑԻ<br /> ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ ԸՆՏՐՈՒԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ԹԻՒ 163 ԴՊՐՈՑԻ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 17-10-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամեանը Երեւանի թիւ 163 դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ընտրուել է դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այս մասին Հայաստանում եւ Արցախում անցկացուող Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միութեան (ՌՀՄ) օրերի շրջանակներում հոկտեմբերի 17-ին դպրոցում կազմակերպուած միջոցառման ժամանակ յայտնեց դպրոցի տնօրէն Կարեն Շահբազեանը: ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայեանը իր ելոյթում նշեց, որ 2005թ.-ից իրենք իրականացնում են Հայաստանի տարբեր ոլորտների կազմակերպություններին համակարգիչներ տրամադրելու ծրագիրկ, որի շրջանակներում արդէն յատկացուել են 1000-ից աւելի համակարգիչներ, որից մօտ 600-ը` դպրոցներին: Երեւանի թիւ 163 դպրոցում համակարգչային դասարան հիմնելու նպատակով դպրոցին նուիրաբերուեցին անհրաժեշտ բոլոր սարքավորումներով 5 համակարգիչներ:
  -   Հասարակութիւն