ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ<br /> ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ» <br />


ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ»

  • 16-10-2007 20:16:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում «Տոնինո Գուերան եւ իր ընկերները» խորագրով մշակութային օրերի անցկացման կապակցությամբ Հայաստան է ժամանել Տոնինո Գուերան տիկնոջ` թարգմանչուհի Լոռա Գուերայի հետ: Հոկտեմբերի 16-ին աշխարհահռչակ սցենարիստին, գրողին եւ նկարչին ընդունել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ողջունելով աշխարհահռչակ արվեստագետին, նա հայտնել Տ.Գուերային Հայաստանի եւ հայ ժողովրդի, հայ մշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար: Ըստ Տ.Գուերայի, Հայաստանն ու Իտալիան նման են իրար, քանի որ աղքատ են բնական ռեսուրսներով, բայց հարուստ են անցյալով, մշակութային ժառանգությամբ: Արվեստագետն ընդգծել է, որ այդ ամենը անհրաժեշտ է պատշաճ մակարդակով ներկայացնել աշխարհին: Անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, նա կարեւորել է միջազգային նման միջոցառումների դերը սեփական երկիրն ու ժողովուրդը աշխարհին առավել ճանաչելի դարձնելու գործում: «Տոնինո Գուերա» մշակութային հիմնադրամի տնօրեն Լոռա Գուերան նշել է, որ արդեն 2 տարի է, ինչ Երեւանում գործում է այդ հաստատության հայկական գրասենյակը, որի հիմնական նպատակը համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հոգեւոր-մշակութային, հասարակական կապերի ամրապնդումն ու հայ-իտալական մշակութային կենտրոնի ստեղծումն է: Նա ներկայացրել է ծրագրերից մի քանիսը, որոնց թվում են մշակութային միջոցառումների անցկացումը, Երեւանում Տ.Գուերայի նախագծով շատրվանի կառուցումը, որն ըստ մեծ արվեստագետի, պետք է ունենա «Ճանապարհ դեպի պատմություն եւ մշակույթ» խորհրդանշական անվանումը: ՀՀ վարչապետը խոստացել է աջակցել այդ ծրագրի իրականացմանը, որը, ըստ նրա, կարող է լավ նվեր լինել հաջորդ տարի տոնվելիք Երեւանի 2790-ամյակին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, կինոռեժիսոր, սցենարիստ եւ նկարիչ Ռուստամ Խանդամովը, մշակույթի օրերի ծրագրի ղեկավար Արմեն Մազմանյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play