ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱ Է ԱՆՑԵԼ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱ Է ԱՆՑԵԼ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • 16-10-2007 19:12:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի ԿԸՀ-ն ամփոփել է սեպտեմբերի 30-ին կայացած ընտրությունների վերջնական արդյունքները: Գերագույն ռադա է անցել հինգ կուսակցություն, հոկտեմբերի 15-ին մամլո ասուլիսում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շապովալը: Դրանք են` Ռեգիոնների կուսակցությունը, որը հավաքել է ընտրողների ձայների 34,37%-ը, Յուլյա Տիմոշենկոյի դաշինքը (30,71%), «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքը (14,15%), Կոմկուսը (5,39%), Լիտվինի դաշինքը (3,96%), հայտնել է ԿԸՀ ղեկավարը: Այսպիսով, Ռեգիոնների կուսակցությունը Գերագույն ռադայում ստանում է 175 մանդատ, ՅՈՒՏԴ-ն` 156, «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանություն»-ը` 72, Կոմկուսը` 27, Լիտվինի դաշինքը` 20 մանդատ: Ընդամենը խորհրդարանն ունի 450 տեղ: Կոալիցիայի ձեւավորման համար անհրաժեշտ է 226 ձայն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play