ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ<br /> ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ<br />


ՌԴ-Ն ԵՎ ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

  • 12-10-2007 16:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն կարող են դուրս գալ փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից, եթե նրան գլոբալ բնույթ չհաղորդվի: «Եթե մենք չենք կարողանա հասնել այդ նպատակներին, դժվար կլինի մեզ այդ համաձայնագրի շրջանակում մնալ, երբ մյուս պետությունները ակտիվորեն զարգացնում են սպառազինությունների այդպիսի համակարգեր, այդ թվում այն պետությունները, որոնք գտնվում են մեր սահմանների անմիջական հարեւանությամբ»,- երկու երկրների արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` Սերգեյ Լավրովի, Անատոլի Սերդյուկովի, Քոնդոլիզա Ռայսի եւ Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահը: Ռայսն իր հերթին ընդգծել է, որ «չնայած նրան, որ մեր միջեւ տարաձայնություններ կան, մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի դրանք հաղթահարենք, որովհետեւ մենք ընդհանուր խնդիրներ ունենք` պայքար ահաբեկության եւ միջուկային զենքի տարածման դեմ»:
Նոյյան տապան  -   Միջազգային