ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է 106-ՐԴ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹԸ<br />


ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է 106-ՐԴ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹԸ

  • 08-10-2007 16:18:00   | Շվեդիա  |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայում սկսվում է 106-րդ Նոբելյան շաբաթը: Այն բացվում է Թագավորական ինստիտուտում ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության բնագավառի դափնեկրի անվան հրապարակմամբ: Ֆավորիտների թվում նշվում են տարբեր երկրների գիտնականների անուններ, որոնք ուսումնասիրել են բջիջների` այսպես կոչված «մարմնի ջերմաչափների» ռեցեպտորների մեխանիզմները, հայտնագործել են ցողունային բջիջները, ինչպես նաեւ հայտնաբերել են այսպես կոչված մարմնաչափները, որ ձեւավորում են էնզիմ, որը բջիջները պահպանում է երիտասարդ: Ամենանշանավոր գիտական մրցանակը ներառում է հինգ անվանակարգ` ֆիզիոլոգիա եւ բժշկագիտություն, ֆիզիկա, քիմիա, գրականություն եւ խաղաղության մրցանակ: Հոկտեմբերի 9-ին կհայտրարվի ֆիզիկայի հանձնախմբի որոշումը, հոկտեմբերի 10-ին` քիմիայի, 11-ին` գրականության, եւ հոկտեմբերի 15-ին կհրապարակվի «Նոբելի հիշատակի էկոնոմիկայի մրցանակի» դափնեկրի անունը, որ հիմնել է Շվեդիայի բանկը 1968 թվականին: Հոկտեմբերի 12-ին Օսլոյում հայտնի կդառնա խաղաղության մրցանակի դափնեկիրը:
Նոյյան տապան  -   Միջազգային