ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՊՀ<br /> ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ<br />


ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՄԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՊՀ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

  • 05-10-2007 18:45:00   | Տաջիկստան  |  Մշակույթ
ԴՈՒՇԱՆԲԵ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-ին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Նիստի օրակարգի հարցերից առաջին հերթին քննարկվել է ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի վերաբերյալ որոշումը: ԱԳ նախարարները քննարկել են նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված միգրացիոն քաղաքականության վերաբերյալ առաջարկները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, նիստի ընթացքում առանց առարկությունների ընդունվել է հայկական կողմի առաջարկած «Մշակութային արժեքների հափշտակման պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play