ՄԱԿ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ<br /> ՔՆՆԱՐԿՈՒՄԸ<br />


ՄԱԿ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԶԳԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

  • 04-10-2007 19:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ավարտվել է ընդհանուր քաղաքական քննարկումը` տարվա գլխավոր համաժողովը, որտեղ բոլոր 192 ազգերի ներկայացուցիչները իրավունք են ստանում արտահայտելու իրենց տեսակետը ամենակենսական խնդիրների վերաբերյալ: ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին դիմել է 67 պետությունների ղեկավարներ, 25 կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ եւ կաբինետների բարձրաստիճան անդամներ: Ընդհանուր քաղաքական քննարկումներից առաջ նստաշրջանի շրջանակում կայացել է բարձր մակարդակի հանդիպում կլիմայի առնչությամբ եւ երեք թեմատիկ խորհրդակցություն Դարֆուրի, Իրաքի եւ Աֆղանստանի հարցերով, որ գումարվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Նստաշրջանի աշխատանքի առաջին երեք շաբաթների ընթացքում Պան Գի Մունը 130-ից ավելի երկկողմ հանդիպումներ է ունեցել պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ ՄԱԿ-ին կից մշտական ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային