ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱԶԱՐՈՎ ԿԿՐՃԱՏԻ ԻՐԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐ ԶՈՐԱԿԱԶՄԸ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱԶԱՐՈՎ ԿԿՐՃԱՏԻ ԻՐԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՐ ԶՈՐԱԿԱԶՄԸ

  • 02-10-2007 21:05:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան մինչեւ տարեվերջ հազարով կկրճատի Իրաքում գտնվող զորակազմը: Այս մասին Բաղդադում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունը: Նա չի բացառել նաեւ, որ եկող տարի կարող են ընդունվել որոշումներ Իրաքում բրիտանացի զինծառայողների թվի հետագա կրճատման մասին: «Մենք մտադիր ենք նվազեցնել մեր զինծառայողների թվաքանակը մինչեւ 4,5 հազար մարդու»,- նշել է Բրաունը Բասրայի մոտ գտնվող բրիտանական ռազմական բազա այցելելուց առաջ: Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Բրիտանացի վարչապետը հաստատել է նաեւ առաջիկա երկու ամսում Բասրայի նահանգում անվտանգության ապահովման պատասխանատվությունը Իրաքի անվտանգության ուժերին հանձնելու մասին տեղեկությունները: Ներկայումս Իրաքում գտնվող բրիտանական զորակազմը հաշվվում է գրեթե 5,5 հազար մարդ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հոկտեմբերի 2-ին ժամանել է Իրաք: Այցը, որը անվտանգության նկատառումներով կանխավ չի ազդարարվել, առաջինն է Բրաունի համար իր վարչապետության ժամանակամիջոցում:
Նոյյան տապան  -   Միջազգային