ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ<br /> ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ<br />


ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

  • 26-09-2007 16:56:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանում հրապարակվել են այն քաղաքացիների հերթական ցուցակները, որոնք սոցիալիզմի տարիներին համագործակցել են պետանվտանգության մարմինների հետ: Տասնամյակներով այդ նյութերը կրել են «գաղտնի» դրոշմը: Այսօր դրանց կարող է ծանոթանալ ցանկացած ոք: Փաստաթղթերը գաղտնազերծվել են Կաչինսկի եղբայրների նախաձեռնությամբ: Շատ քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են, որ նման եղանակով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխանության կուսակցությունը փորձում է կանխապահովել ընտրողների աջակցությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային