ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԶԵՆՈՎ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ<br /> «ՄԵՏՐՈՊՈԼ» ԽԱՂԱՏԱՆԸ<br />


ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱԶԵՆՈՎ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ
«ՄԵՏՐՈՊՈԼ» ԽԱՂԱՏԱՆԸ

  • 26-09-2007 16:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» խաղատանը հրազենից ծանր վիրավորվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, 41-ամյա գործարարը տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ինստիտուտ, որտեղ ենթարկվել է վիրահատության: Ականատեսների վկայությամբ, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում վեճ է բռնկվել խաղատան կովկասյան արտաքին ունեցող 3 այցելուների միջեւ, ինչի արդյունքում նրանցից մեկը 3 անգամ կրակել է մյուսի վրա: Կասկածյալը հեռացել է դեպքի վայրից եւ առայժմ չի ձերբակալվել: Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ: Հաղորդվում է նաեւ, որ Տ.Արզաքանցյանը, որը Մոսկվայում էր գտնվում անձնական գործերով, դեպքի նախորդ օրը մասնակցել է Մասկվայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ ՀՀ կառավարական պատվիրակության հանդիպմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն