ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԸ ՀՐԱԶԵՆՈՎ ԾԱՆՐ ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ Է ՄՈՍԿՈՒԱՅԻ<br /> «ՄԵՏՐՈՊՈԼ» ԽԱՂԱՏԱՆԸ<br />


ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԸ ՀՐԱԶԵՆՈՎ ԾԱՆՐ ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ Է ՄՈՍԿՈՒԱՅԻ
«ՄԵՏՐՈՊՈԼ» ԽԱՂԱՏԱՆԸ

  • 26-09-2007 16:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 25-ի լոյս 26-ի գիշերը Մոսկուայի կենտրոնում գտնուող «Մետրոպոլ» խաղատանը հրազէնից ծանր վիրաւորուել է ՀՀ ԱԺ պատգամաւոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը: Ըստ ռուսաստանեան լրատվամիջոցների, 41-ամեայ գործարարը տեղափոխուել է Սկլիֆասովսկու անուան շտապ օգնութեան ինստիտուտ, որտեղ ենթարկուել է վիրահատութեան: Ականատեսների վկայութեամբ, Մոսկուայի ժամանակով առաւօտեան ժամը 4-ի սահմաններում վէճ է բռնկուել խաղատան կովկասեան արտաքին ունեցող 3 այցելուների միջեւ, ինչի արդիւնքում նրանցից մէկը 3 անգամ կրակել է միւսի վրայ: Կասկածեալը հեռացել է դէպքի վայրից եւ առայժմ չի ձերբակալուել: Դէպքի առնչութեամբ յարուցուած է քրէական գործ: Հաղորդւում է նաեւ, որ Տ.Արզաքանցյանը, որը Մոսկուայում էր գտնւում անձնական գործերով, դէպքի նախորդ օրը մասնակցել է Մասկվայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ ՀՀ կառավարական պատուիրակութեան հանդիպմանը:
  -   Հասարակութիւն