ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԹՇՆԱՄԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ»<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԹՇՆԱՄԱԿԱՆ
ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ»

  • 19-09-2007 20:26:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածը հայտարարել է «թշնամական կազմավորում»: Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, այդ հայտարարությունից հետո Իսրայելը նպատակ ունի դադարեցնել ջրի, էլեկտրականության եւ վառելիքի մատակարարումը Գազա: Նշվում է, որ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը այդպիսի որոշում է ընդունել ի պատասխան 2 շաբաթ առաջ Գազայի հատվածից պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելի ռազմաբազայի հրթիռակոծության, ինչի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել 6 տասնյակից ավելի իսրայելցի զինծառայողներ: Իսրայելի կառավարությունը այդ որոշմամբ ցանկանում է թուլացնել Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման դիրքերը:
Նոյյան տապան  -   Միջազգային