ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԻ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ<br /> Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ԲԵՌՆԱՐ ՔՈՒՇՆԵՐԸ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԻ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ԲԵՌՆԱՐ ՔՈՒՇՆԵՐԸ

  • 17-09-2007 14:26:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան պետք է պատրաստվի Իրանի հետ պատերազմի: Այս մասին հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները: Ըստ նրա, իրանական ատոմային ճգնաժամը ամենալուրջ խնդիրներից մեկն է աշխարհում, եւ համաշխարհային հանրությունը չպետք է թույլ տա, որպեսզի Թեհրանի ձեռքը ատոմային ռումբ ընկնի: Քուշները ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է օետագործել դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները, առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, սահմանել տնտեսական լուրջ պատժամիջոցներ, բայց այնպես, որպեսզի դրանք վերաբերեն կառավարող վերնախավին եւ գործարարներին, այլ ոչ թե հասարակ իրանցիներին: ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ֆրանսիական որոշ ընկերությունների արդեն խորհուրդ է տրվել պայմանագրեր չկնքել իրանական ֆիրմաների հետ: «Մենք խնդրել ենք որոշակի թվով ընկերությունների չմասնակցել իրանական հայտամրցույթներին: Դա ազդանշան է, որ մեր մտադրությունները շատ լուրջ են»,- նշել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Ինչպես նշում են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները, իրանյան հարցը առանցքային թեմաներից է լինելու Ռուսաստանում Բեռնար Քուշների այցի ժամանակ, որը սկսվում է սեպտեմբերի 17-ին: Մասնավորապես, նրանց կարծիքով, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Քուշների հանդիպմանը կշոշափվի ՄԱԿ-ի կողմից Իրանի վերաբերյալ նոր բանաձեւի ընդունման հարցը:
Նոյյան տապան  -   Միջազգային